Փոլ Մաքքարտնիի համերգի ժամանակ բեմ են ներխուժել մորեխները (տեսանյութ)

22:22 • 10.05.13

Բրազիլիայում համերգի ժամանակ բեմի վրա Փոլ Մաքքարտնին մորեխների կողմից ենթարկվել է հարձակման, հայտնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը: Այնուամենայնիվ The Beatles խմբի նախկին անդամը, ով հայտնի է կենդանիների նկատմամբ իր սիրով, հանգիստ շարունակել է համերգը: 

 

Երգչի պաշտոնական կայքում հաղորդվում է, որ մորեխներին, ըստ երևույթին, հրապուրել է համերգային լուսարձակների լույսը, և րոպեների ընթացքում հարյուրավոր մորեխներ պատել են նրան: Վերջինս սակայն, չի կորցրել իրեն ևս սկսել է շփվել մորեխի հետ, որն իր ձեռքին էր կանգնել:

 

«Սա իմ փոքրիկ ընկերն է, որի անունը Հարոլդ է»,- կատակել է արտիստը:
Բելու Օրիզոնտի քաղաքում կայացած համերգին երգչին լսելու էին եկել մոտ 47 հզ երկրպագու: