Վենետիկի կինոփառատոնի ժյուրին գլխավորել է Բեռնարդո Բերտոլուչին

09:50 • 10.05.13

Վենետիկի 70-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահ է դարձել իտալացի ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին, հայտնում է Обозреватель-ը։

 

Բերտոլուչին այդ տեղը զբաղեցնում է երկրորդ անգամ. առաջին անգամ նա կինոփառատոնի ժյուրիի նախագահն է եղել 1983-ին։ Հարկ է նշել, որ անձամբ Բերտոլուչին ունի երկու Վենետիկյան մրցանակ։ 2007-ին նա «Ոսկե առյուծ» է ստացել կինեմատոգրաֆում կատարած ներդրումների համար, իսկ 1997-ին արժանացել է Պյետրո Բյանչիի անվան մրցանակին։

 

Բերտոլուչիի ամենահայտնի ֆիլմերից են «Վերջին կայսրը», որի համար նա 1988-ին արժանացել է երկու «Օսկարի», ընդ որում՝ լավագույն ֆիլմի համար, «Վերջին տանգոն Փարիզում», «Սեր և մոլուցք» և «Երազողները»։

 

Վենետիկի կինոփառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 7-ը։ Միջոցառման ծրագիրը կհայտարարվի ավելի ուշ։ Այս տարի ժյուրին կշնորհի նաև նոր մրցանակ՝ Grand Jury Prize։