Դոնեցկում «День Победы» երգի կատարման ռեկորդ է սահմանվել

09:33 • 10.05.13

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձի առթիվ Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում ավելի քան 5.000 մարդ միասին երգել է Դավիդ Տուխմանովի «День Победы» երգը։

 

«Սա ամենազանգվածային «հաղթական» կատարումն է մեր անկախության պատմության մեջ։ Համապատասխան գրառումն Ուկրաինայի ռեկորդների գրքում կատարել է նրա ներկայացուցիչ Իգոր Պիդչիբին»,- նշել են Դոնեցկի շրջանային վարչության մամուլի ծառայությունում, գրում է segodnya.ua-ն։

 

«Կոլեկտիվ կատարումը համընդհանուր երախտիքի խոսք է վետերաններին խաղաղ երկնքի համար և հիշեցում այն մասին, որ նրանց հերոսությունն անմոռանալի է»,- ռեկորդը մեկնաբանել է շրջանային վարչության ներկայացուցիչ Անդրեյ Շիշացկին։
 

Երգը՝ Լև Լեշչենկոյի կատարմամբ