Գերմանիայում Վագների օպերան հանվել է խաղացանկից՝ գազախցիկների տեսարանների պատճառով. Guardian

13:07 • 10.05.13

Ռիխարդ Վագների «Տանգեյզեր» օպերան մեծ սկանդալ է առաջացրել գերմանական Դյուսելդորֆ քաղաքում, գրում է The Guardian-ը։ Հոդվածում նշվում է, որ ներկայացման գործողությունները 1840-ականներից տեղափոխվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջան, և հանդիսատեսին ցնցել են նացիստական չարագործությունների մասին պատմող տեսարանները, այդ թվում՝ գազախցիկներում զանգվածային սպանությունները, բռնաբարությունները։

 

Ինչպես նշում է թերթը, որոշ մարդիկ ներկայացումից հետո հայտնվել են հիվանդանոցում, մի քանիսն ուղղակի լքել են դյուսելդորֆյան օպերայի դահլիճը։ Արդյունքում՝ թատրոնի ղեկավարությունը որոշել է հանել «Տանգեյզերը» ցուցադրությունից։

 

Պրեմիերան տեղի էր ունեցել շաբաթ օրը, որից հետո սկսվել էին բողոքներ ստացվել, սակայն այդքանից հետո ռեժիսոր Բուրկհարդ Կոսմինսկին հրաժարվել է որևիցե փոփոխություն կատարել ներկայացման մեջ՝ «գեղարվեստական պատճառներով», նշում է թերթը։