Օլիվիա Քոուլմանը և Բեն Ուիշոուն ճանաչվել են լավագույն հեռուստադերասաններ՝ ըստ BAFTA-ի
Դերասաններ Օլիվիա Քոուլմանը և Բեն Ուիշոուն արժանացել են Կինոյի և հեռուստատեսության բրիտանական ակադեմիայի (BAFTA) մրցանակների՝ հեռուստատեսային նախագծերում գլխավոր դերերի համար, հայտնում է РИА Новости-ն։
Մրցանակաբաշխությունը կայացել է կիրակի երեկոյան, Լոնդոնում։
Քոուլմանը մրցանակի է արժանացել երկու անվանակարգերում. որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ «Մեղադրյալները» սերիալում սպանված տղայի մոր դերի համար, և կնոջ լավագույն դերի համար՝ կատակերգական նախագծում («Քսան տասներկու» սերիալ)։
Կնոջ գլխավոր դերի համար մրցանակի է արժանացել Շերիդան Սմիթը՝ «Միսիս Բիգս» ֆիլմի համար։
Բեն Ուիշոուն, ում անվանում են ամենահեռանկարային երիտասարդ դերասաններից մեկը Բրիտանիայում, մրցանակի է արժանացել տղամարդու գլխավոր դերի համար՝ Ռիչարդ 2-րդի դերի՝ համանուն ֆիլմում։ Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Սայմոն Ռասելը՝ «Հենրիխ 4-րդ» ֆիլմի 2-րդ մասում դերակատարման համար։
«Քսան տասներկու»-ն արժանացել է «Լավագույն սերիալ» տիտղոսին, «Լավագույն իրապատում շոու» է ճանաչվել «Պատրաստված է Չելսիում» շոուն՝ լոնդոնյան «ոսկե երիտասարդության մասին», «Լավագույն դրամատիկ սերիալ» է ճանաչվել «Վերջին տանգոն Հալիֆաքսում», «Լավագույն վավերագրական ֆիլմ» է համարվել «Մեկ օր Լոնդոնում»-ը, «Լավագույն դրամատիկ հեռուստատեսային ֆիլմ»՝ «Սպանություն», «Լավագույն վավերագրական սերիալ»՝ «Մեր պատերազմը»։ «Լավագույն մինիսերիալ» է ճանաչվել «Ուղի դեպի վերև» սերիալը։












