Կանադացի տիեզերագնացը կատարել է Դևիդ Բոուիի երգը`տիեզերքում (տեսանյութ)
Միջազգային տիեզերակայանի անձնակազմի հրամանատար կանադացի Քրիս Հեդֆիլդը տուն վերադառնալուց առաջ որոշել է տիեզերքին երգ նվիրել: Նա կատարել է բրիտանացի երգահան Դևիդ Բոուիի հայտնի Space Oddity ստեղծագործությունը անմիջապես Միջազգային տիեզերակայից և նկարահանել է իր կատարումը, հայտնում է Вести.ru-ն:
Ինչպես հայտնում է Fox News-ը Դևիդ Բոուին հավանել է տիեզերագնացի կատարումը:
Հեդֆիլդը տեսահոլովակը նկարահանել է անմիջապես տիեզերակայանում, սակայն ձայնագրությունն արվել էր ավելի վաղ Երկրի վրա: Բոուիի Space Oddity երգը տիեզերագնաց մայոր Թոմի մասին է, ով անհետացել էր տիեզերքում: Այս ստեղծագործությունը հրապարակվել էր 1969-ին «Ապոլոնիա-11»-ի անձնակազմի՝ Լուսնի վրա վայրէջք կատարելուց առաջ:
Հեդֆիլդի կողմից նկարահանված տեսանյութը առաջին երաժշտական տեսահոլովակն է, որ նկարահանվել է միջազգային տիեզերակայանում: Ավելի վաղ տիեզերագնացը նկարահանել էր գիտական բնույթի տեսանյութեր:










