Իտալիայում մահացել է Ալեն Դելոնի մարմնավորած հայտնի գողը
Իտալիայում, 77 տարեկանում մահացել է բանկերի հայտնի կողոպտիչ Լուչանո Լուտրինգը, ում ինքնակենսագրությունն էկրանավորվել է երկու անգամ, հայտնում է Корреспондент-ը։
Լուչանոն հայտնի է հատկապես նրանով, որ ջութակի պատյանում հրացան է պահել։ Նրա մահվան պատճառը, ում ընկերներն անվանում էին «վերջին ռոմանտիկ», չի հաղորդվում։
1960-ական թվականներին Լուտրինգը կողոպտել է հարյուրավոր ֆրանսիական և իտալական բանկեր։ Նրա գողացած փողերի ընդհանուր գումարն այսօր կկազմեր մի քանի միլիոն եվրո։ Միևնույն ժամանակ, նա սկզբունքորեն փորձել է խուսափել զոհերից։ Հրացանը ջութակի պատյանում պահելու գաղափարը կապում են նրա ծնողների երազանքի հետ, ովքեր ցանկանում էին, որպեսզի իրենց որդին դառնար հայտնի ջութակահար։ Այդ սովորության համար նա ստացել է «հրացանի մենակատար» անունը։
Լուտրինգի մասին ինքնակենսագրական «Գնչուն» վեպն էկրանավորվել է 1975-ին, իտալացի ռեժիսոր Ժոզե Ջովանիի կողմից։ Գլխավոր դերը ֆիլմում մարմնավորել է Ալեն Դելոնը։ Ընդ որում՝ «Գնչու»-ն երկրորդ ֆիլմն էր, որը նկարահանվում էր հայտնի գողի կենսագրության մոտիվներով։ 1966-ին՝ անմիջապես նրա դատից հետո, էկրաններին է հայտնվում «Արթնացի´ր և սպանի´ր Կարլո Լիցանիին» ֆիլմը, որում Լուտրինգի դերը մարմնավորել է ավստրիացի դերասան Ռոբերտ Հոֆմանը։










