Պրահայում բացվել է թագավորական թանկարժեք զարդերի ցուցահանդես

14:58 • 13.05.13

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հինգ տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է չեխական թագավորական թանկարժեք զարդերի ցուցահանդես, գրում է Корреспондент-ը։

 

Ցուցադրությունում ներկայացված են, մասնավորապես, Կարլ 4-րդի ժամանակաշրջանի սուրբ Վացլավի թագը, թագավորական գավազանը, թագավորական թուրը, ոսկե խաչը, 17-րդ դարի թագադրման հանդերձանքը և այլ թանկարժեք պատմական իրեր, որոնք կիրառվել են չեխ թագավորների թագադրման ժամանակ։

 

Ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 19-ը։