«Սևանը յուրաքանչյուրի համար յուրովի է». հայկական պրեմիերա ռուսական «Սանսարա» խմբի կողմից (ձայնագրություն)
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի «Սանսարա» խումբը, որը 2012-ի աշնանը թողարկել է կիթառային «Ասեղ» ալբոմը, շարունակում է ստեղծագործական փորձերը, գրում է Лента-ն։
Խուլիգանական ամանորյա երգին հաջորդել է քնարական և, որ ամենակարևորն է, թեմատիկայով և հնչեղությամբ հայկական երգ՝ «Սևան»։
«Օդեսայում նախորդ տարվա գարնանը՝ Կիևի գովազդային փառատոնի փակման համերգից հետո, ես ծանոթացա Երևանից ժամանած, գովազդային ոլորտում աշխատող մի խումբ տղաների հետ։ Նրանց հետ հետագա նամակագրական շփումից հետո ինձ հրամայված էր որքան հնարավոր է շուտ տեսնել արագիլին տանիքի վրա, լինել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում, որի պատճառով էլ սեպտեմբերին ինձ համար անսպասելի հայտնվեցի Հայաստանում»,- պատմել է խմբի առաջնորդ Ալեքսանդր Գագարինը։
Չպլանավորած կարճատև արձակուրդի վերջում հայտնվում է «Սևան» երգը, որը նախևառաջ, նվեր է դառնում Ալեքսանդրի նոր ընկերների համար։ «Շատ հանկարծակի ստացվեց», -ասել է Գագարինը։
Մեկշաբաթյա զբոսանքներ քաղաքում և ոչ միայն, հայկական հյուրասիրություն, անունների հնչեղությունն օդում՝ Տիգրան, Ռուբեն, Գոռ, այդ ամենն իրենն արեց։ «Սակայն կարելի է երգն ավելի լայն ուսումնասիրել. Սևանը, կարծում եմ, յուրաքանչյուրի համար յուրովի է։ Եվ տարբեր՝ կախված հատկապես տարիքից»,- նշել է Գագարինը։

«Սևան» երգի շապիկը










