Christie's-ում կայացած աճուրդից ստացված գումարը կուղղվի Լեոնարդո Դի Կապրիոյի հիմնադրամին (լուսանկարներ)
Նյու Յորքում Christie's աճուրդի տանը մայիսի 13-ին կայացել է երկար սպասված աճուրդը՝ հօգուտ հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի շրջակա միջավայրի պահպանության հիմնադրամի, գրում է buro247.ru-ը։
Չնայած աճուրդից սպասվում էր ստանալ 15 մլն դոլար, արդյունքում այն հավաքել է 33.3 մլն դոլար։
Աճուրդի վերջում Լեոն շնորհակալություն է հայտնել իր առատաձեռն հավաքորդ ընկերներից։ Վեց ամսվա ընթացքում նրանք շրջել են ամբողջ աշխարհում՝ այցելելով ժամանակակից ամենապահանջված նկարիչների ստուդիաներ և դիմելով յուրաքանչյուրին միակ խնդրանքով՝ լավագույն գլուխգործոցները տրամադրել աճուրդին։
Երեկ երեկոյան Նյու Յորքի Christie's-ի սրահներում մատուցվել է ընթրիք, որին ներկա են եղել առաջատար հավաքորդները։
Լեոնարդո Դի Կապրիոն և շրջակա միջավայրի շատ ակտիվիստներ մանրամասն ներկայացրել են հյուրերին, թե ինչպիսի կրիտիկական վիճակում է գտնվում մեր մոլորակը։

Ուոլթոն Ֆորդ

Սթերլինգ Ռուբի

Ռիչարդ Փրինս

Անդրեաս Գուրսկի

Բհարտի Կհերտ

Ռոբ Փրուիթ










