Սեմյուել Լ. Ջեքսոնը կմարմնավորի Ամերիկայի նախագահի դերը

10:06 • 14.05.13

Հոլիվուդյան հայտնի դերասան Սեմյուել Լ. Ջեքսոնը կմարմնավորի ԱՄՆ նախագահի դերը ֆին ռեժիսոր Յալմարի Հելանդերի «Մեծ խաղ» ֆիլմում, գրում է buro247.ru-ը։

 

Ֆիլմի սյուժեի հիմքում կներկայացվի քիչ հավանական բարեկամություն Ամերիկայի ղեկավարի, ում ինքնաթիռը հարձակման է ենթարկվում ահաբեկիչների կողմից, և 13-ամյա տղայի միջև, ով ուղևորվել է աֆրիկյան անտառներ՝ հարազատներին իր քաջությունը ցուցադրելու համար։ Դեռահասը հանդիպում է նախագահին էքստրեմալ իրավիճակում, գոյության պայքարում նրանք միավորում են իրենց ուժերը։

«Կարծում եմ՝ ֆիլմը դուր կգա 1980-ական թվականների արկածային ֆիլմերի սիրահարներին»,- ասել է Ջեքսոնը։

 

Ֆիլմի նկարահանումներն անցկացվում են Աֆրիկայում, արտադրությունը կսկսվի Գերմանիայում և Ֆինլանդիայում, այս ամառ։