Ռաֆայելի «Սիքստինյան տիրամայրը» կտավի նախատիպը 1.5 մլն դոլարով առցանց աճուրդի կհանվի
Վերածննդի ժամանակաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Ռաֆայելի աշխարհահռչակ «Սիքստինյան տիրամայրը» կտավի նախատիպը վաճառքի կհանվի առցանց աճուրդի միջոցով՝ 1.5 մլն դոլար մեկնարկային գնով, հայտնում է Daily Mail-ը։
The De Brécy Tondo անվանումով հայտնի կտավում պատկերված են Տիրամայրն ու Որդին. ենթադրվում է, որ հենց այս ստեղծագործության հիման վրա է Ռաֆայելը հետագայում ստեղծել իր լեգենդար «Սիքստինյան տիրամայրը» կտավը։ Հետազոտողներից 30 տարվա մանրակրկիտ աշխատանք է պահանջվել՝ պարզելու համար, թե արդյոք հենց The De Brécy Tondo-ն է եղել «Սիքստինյան տիրամոր» նախատիպը։
Բրիտանացի մասնագետները նաև չեն բացառում, որ այս կտավի հեղինակը ևս Ռաֆայելն է, քանի որ ստեղծագործության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն նկարելու ժամանակ կիրառվել են Ռաֆայելին հատուկ տեխնիկաներ։
Առցանց աճուրդը տեղի կունենա հունիսի 21-ին։
Լուսանկարում՝ Ռաֆայելի «Սիքստինյան տիրամայրը».











