Հնդկաստանում կնկարահանվի Վիշնու աստծո մարմնավորմանը նվիրված և 5000 սերիայից բաղկացած ֆիլմ

10:33 • 15.05.13

Հնդկաստանում առաջիկայում կսկսվեն 5000 սերիայից բաղկացած ֆիլմի նկարահանումները, որը նվիրված է գերագույն աստված Վիշնուի մարմնավորման՝ Ռամայի կյանքին, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Սերիալը կթողարկվի 2014թ. աշնանը, երբ Հնդկաստանում նշվի հինդուիստական գլխավոր՝ Դիվալի տոնը, որը հայտնի է նաև որպես Կրակների փառատոն։

 

Այժմ նկարահանող խումբը ճանապարհորդում է երկրում՝ ուսումնասիրելով Ռամայի կենսագրության հայտնի մանրամասներն ու նրա մասին լեգենդները։ Տեղեկությունները հավաքելուց հետո խումբը կտեղափոխվի Տհանե քաղաք, որից ոչ հեռու կանցկացվեն նկարահանումները։

 

Ռամայի կյանքը մանրամասն պատկերված է «Ռամայանա» հինդուիստական էպոսում։