Հոր սիրտը. Դեպարդյոն կմարմնավորի Չեչնիայի հանգուցյալ նախագահին
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն կխաղա Չեչնիայի նախկին նախագահ Ահմաթ Կադիրովի դերը, որին սպանել էին 2004-ին, հայտնում է Le Monde-ը:
Ռուսաստանի քաղաքացիություն և Գրոզնիում տուն ստացած հայտնի դերասանն այդ դերով հանդես կգա «Հոր սիրտը» վերնագրով ֆիլմում:
Ֆիլմում ներկայացված է 2 ռազմական հակամարտություններից հետո Չեչնիայի՝ ուշքի գալու գործընթացը: Ավելի վաղ Դեպարդյոն խոստացել էր Չեչնիայի ներկայիս նախագահ Ռամզան Կադիրովին ֆիլմ նկարահանել այդ երկրի մասին:










