Կաննի կինոփառատոնի ֆավորիտ ֆիլմերը (լուսանկարներ)
Ֆրանսիայում այսօր մեկնարկել է Կաննի 66-րդ կինոփառատոնը։
Forbes-ը ներկայացնում է փառատոնի մասնակից ֆիլմերը, որոնք համարվում են ֆավորիտներ։
1. «Վեներան մորթիների մեջ», ռեժ. Ռոման Պոլանսկի, Ֆրանսիա
Լուրեր են պտտվում, որ դերասանուհի Էմանուել Սենյեն՝ Պոլանսկու կինը, ինքն է անձամբ ընտրել Դևիդ Այվզի պիեսն իր համար։ Պոլանսկին կնոջ համար գործընկեր է ընտրել միջին սերնդի ամենապահանջված ֆրանսիացի դերասաններից մեկին՝ Մաթյե Ամալրիկին։

2. «Միայն Աստված կների», ռեժ. Նիկոլաս Վինդինգ Ռեֆն, Ֆրանսիա, Դանիա
Ռեֆնն այն մարդկանցից է, ում մասին ասում են՝ «մեծ հույսեր է ներշնչում», չնայած որ 40-ն անց է։ Նրա նոր ֆիլմի մասին նշում են, որ այն ամենածայրահեղ ֆիլմերից է Կաննի փառատոնում։ Գլխավոր դերակատարն է Ռայան Գոսլինգը, ով խաղային բիզնեսի սեփականատեր է, ինչն իր ընտանիքի գործած ավելի ծանր իրավախախտումները թաքցնելու համար է։ Բազմաթիվ քրեական գործողությունների արդյունքում մեկը մյուսի հետևից մահանում են հերոսի ընտանիքի անդամները, և նա սկսում է վրեժ լուծել։

3. «Մոմակալների ետևում», ռեժ. Սթիվեն Սոդերբերգ, ԱՄՆ
Այս ֆիլմը խոստանում է լինել ամենասկանդալայինը Կաննի ծրագրում։ Գլխավոր դերում հանդես է գալիս Մայքլ Դուգլասը, ով համաձայնվել է կատարել Ամերիկայի ամենահայտնի միասեռականի՝ դաշնակահար Լիբերաչեի դերը։ Նրա գործընկերոջ, ընկերոջ և սիրեցյալի դերը կատարել է Մեթ Դեյմոնը։

4. «Անցյալը», ռեժ. Ասգար Ֆարհադի, Ֆրանսիա
Ֆարհադին այսօր ամենահայտնի իրանցի ռեժիսորն է։ Ֆիլմի գլխավոր դերը մարմնավորել է Բերենիս Բեժոն, ով հայտնի է դարձել օսկարակիր «Արտիստը» ֆիլմում գլխավոր դերակատարումից հետո։

5. «Ողջ կմնան միայն սիրեկանները», ռեժ. Ջիմ Ջարմուշ, Գերմանիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Կիպրոս
Ֆիլմը բարեհոգի վամպիրների մասին է, ովքեր հրաժարվում են կենդանի մարդկանց արյունը խմել և նախընտրում են հայթայթել այն հիվանդանոցներում։ Հերոսների անուններն են Ադամ և Եվա, նրանք ապրում են անհիշելի ժամանակներից, իսկ մարմնավորել են նրանց դերասաններ Թիլդա Սուինթոնը և Թոմ Հիդլսթոնը։

6. «Հանճարեղ գեղեցկություն», ռեժ. Պաոլո Սորենտինո, Իտալիա
Տարեց սկեպտիկ գրողի դերում Թոնի Սորվիլոն հետևում է հասարակությանը և յուրաքանչյուրին առանձին՝ ոչ մի նվազագույն արդարացում չգտնելով բոլոր անճոռնիություններին, որոնց հիման վրա կառուցվում են հարաբերությունները ժամանակակից հասարակության ներսում։

7. «Ծղոտե վահան», ռեժ. Տակասի Միիկե, Ճապոնիա
Ֆիլմը հայտնի ծեր քաղաքական գործչի մասին է, ով փորձում է վրեժ լուծել իր թոռնուհու մահվան համար։ Թվում է՝ Միիկեն իր վրա է վերցրել ազգային սամուրայական կինոյի ողջ պատասխանատվությունը։

8. «Լյուին Դևիսի ներսում», ռեժ. Իթան և Ջոել Քոեններ, ԱՄՆ
Քոենների ֆիլմում Օսկար Այզեկը կատարում է 1960-ականների երաժշտի դեր, ում բացահայատորեն ատում է այն մարդկանց մեծամասնությունը, ում համար նա գրում է իր երաժշտությունը։ Հերոսը տանջվում է ու շատ երգում։










