Ճապոնացին Microsoft Excel-ն օգտագործել է որպես կտավ՝ ստեղծելով յուրահատուկ նկարներ (լուսանկարներ)

17:48 • 15.05.13

Ճապոնացի 73-ամյա նկարիչ Տատուսո Հորիուչին, օգտագործելով նկարչության համար ոչ այդքան հարմար Microsoft Excel ծրագիրը, կարողացել է ճապոնական ավանդական ոճով արված յուրահատուկ նկարներ ստեղծել։

 

Ինչպես նշում է Oddity Central-ը, տարեց արվեստագետը ստեղծագործելու համար ընտրել է Microsoft Excel-ն այն պարզ պատճառով, որ այն անվճար է և նախապես ներդրված է իր համակարգչում՝ ի տարբերություն նկարելու համար նախատեսված Adobe Photoshop-ի, որը բավական թանկ է։

 

Թոշակի անցնելուց հետո Հորիուչին որոշել է իր ուժերը նոր ասպարեզում փորձել, ինչից հետո էլ ի հայտ է եկել Microsoft Excel-ով նկարելու գաղափարը։ Սկզբում շատ դժվար էր ստեղծագործել, սակայն 10 տարի անց նա դարձել է այս գործի իրական վարպետ. նրա աշխատանքները ցուցադրվում են ամբողջ երկրով մեկ։
 

Tatsuo-Houichi

 

Tatsuo-Houichi2

 

Tatsuo-Houichi3

Tatsuo-Houichi4