Աթենքի Ակրոպոլիսը ճանաչվել է Եվրոպայի ամենագեղեցիկ կառույց

13:36 • 16.05.13

Ամերիկյան CNN լրատվական ցանցը կազմել է աշխարհի ամենագեղեցիկ տեսարժան վայրերի ցուցակը, հայտնում է euromag.ru-ն։

 

Նման ցուցակ կազմելու որոշումը պայմանավորված է բրիտանական VeryFirstTo.com կայքի հայտարարությամբ, որը կազմակերպում է 2 տարի տևողությամբ և 1.5 մլն դոլար արժողությամբ յուրահատուկ ուղևորություն, որի ծրագրում ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում գտնվող օբյեկտների դիտումը։

 

Տուրիստական փաթեթում ընդգրկված 962 կառույցներից Աթենքի Ակրոպոլիսը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ առաջինը զիջելով Կամբոջայի Անկգոր Վատ վանական համալիրին, որը երկրի ամենագլխավոր տուրիստական տեսարժան վայրն է։

 

Ինչ վերաբերում է Ակրոպոլիսին, հրապարակման մեջ նշվում է, որ հին հունական ճարտարապետական հուշարձանը հրաշալի է իր գեղեցկությամբ բոլոր վայրերից՝ ինչպես Սուրբ ժայռը բարձրանալիս, այնպես էլ ներքևից, որտեղից յուրաքանչյուրը կարող է անվերջ հիանալ նրա գեղեցկությամբ։