Ֆրանսիայում կայացել է Կաննի 66-րդ կինոփառատոնի բացման արարողությունը (լուսանկարներ)

09:12 • 16.05.13

Ֆրանսիայում կայացել է Կաննի 66-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, գրում է buro247.ru-ն։ Կինոփառատոնի բացման արարողությանը նախապատրաստվելու համար համաշխարհային մեծության աստղերը Կանն էին ժամանել դեռևս մի քանի օր առաջ։

 

Առաջին հյուրերի թվում է եղել ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը, այնուհետ ժամանել են համաշխարհային մեծության աստղեր, ինչպիսիք են՝ Նիկոլ Քիդմանը, Լանա Դել Ռեյը, Կարա Դելևինը և այլք, ովքեր շտապել են ռեժիսոր Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբի» ֆիլմի պրեմիերային։

 

Կաննի կինոփառատոնը կտևի մինչև մայիսի 26-ը։