Պատմության այս օրը. «Օսկար»-ի առաջին մրցանակաբաշխությունն ԱՄՆ-ում և առաջին տրամվայը Գերմանիայում

10:14 • 16.05.13

Ամերիկյան կինոարվեստների ակադեմիայի «Օսկար» ազգային ամենամյա մրցանակաբաշխությունը հիմնել է Metro-Goldwyn-Mayer ստուդիայի ղեկավար Լուիս Մեյերը, գրում է calend.ru-ն։


«Օսկար»-ն ԱՄՆ գլխավոր կինոմրցանակն է և ամենահայտնի կինեմատոգրաֆիական մրցանակն աշխարհում։

 

«Օսկար»-ի առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 1929թ. մայիսի 16-ին, Հոլիվուդի «Roosevelt» հյուրանոցում։ Հանձնման արարողության իրադարձությունները հեռարձակվել են ռադիոյով, իսկ սկսած 1953-ից՝ հեռուստատեսությամբ։ Այսօր «Օսկար»-ի հանձնման արարողությունը դիտում են աշխարհի տասնյակ երկրներում՝ ուղիղ հեռարձակմամբ։

 

132 տարի առաջ Գերմանիայում իրականացվում է ուղևորափոխադրում՝ աշխարհում առաջին էլեկտրական տրամվայով

1879թ. գարնանն էլեկտրական մի ընկերության ինժեներ Վերներ ֆոն Սիմենսը Բեռլինյան ցուցահանդեսում ներկայացնում է աշխարհում առաջին «էլեկտրալոկոմոտիվը»՝ վագոններով։ Այդ հայտնագործությունը դառնում է սենսացիա։

 

1881թ. մայիսի 16-ին Բեռլինով անցնում է աշխարհում առաջին էլեկտրական տրամվայը։ Այդպիսով՝ իրականացվում է ուղևորափոխադրում՝ աշխարհում առաջին էլեկտրական տրամվայով։


30կմ/ժ արագությամբ շարժվող տրամվայն առաջին երեք ամիսների ընթացքում փոխադրում է ավելի քան 12 հազ. ուղևոր։ Տրամվայը, որպես ուղևորատար տրանսպորտ, շատ արագ տարածվում է ամբողջ աշխարհում։