Ջորջը Մայքլը տուժել է ավտովթարից

22:15 • 17.05.13

Բրիտանացի հանրահայտ կատարող Ջորջ Մայքլը տուժել է ՃՏՊ-ի հետևանքով, հայտնում է ИТАР-ТАСС-ը:


Դա տեղի է ունեցել Լոնդոնից հյուսիս ծանրաբեռնված ավտոմայրուղիում հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը: Երգիչը հիվանդանոց է տեղափոխվել բազմաթիվ կոտրվածքներով:


49-ամյա Մայքլի խոսնակը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ նա ուղևորի նստելատեղում է եղել, երբ նրան մեքենա է հարվածել: Այժմ նրա կյանքին ոչինչ չի սպառնում, իսկ նա բուժում է անցնում: