Բրեդ Փիթը կմասնակցի Մոսկովյան միջազգային կինոփառատոնի բացման արարողությանը

21:40 • 18.05.13

Ամերիկացի հայտնի դերասան Բրեդ Փիթը կժամանի Ռուսաստանի մայրաքաղաք՝ մասնակցելու Մոսկովյան միջազգային 35-րդ հոբելյանական կինոփառատոնի բացման արարողությանը:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ РИА Новости-ին հղումով, այս մասին մայիսի 18-ին Կաննի կինոփառատոնի ռուսական տաղավարում հայտարարել է փառատոնի գլխավոր պրոդյուսեր Լեոնիդ Վերեշյագինը:


Մոսկովյան
միջազգային կինոփառատոնի ժամանակ հոլիվուդյան դերասանը և ռեժիսոր Մարկ Ֆորսթերը միասին կներկայացնեն «Z աշխարհների պատերազմ» ֆիլմը:


Ֆիլմի հիմքում ընկած է ամերիկացի գրող Մարկ Բրուկսի վեպը, որը պատմում է համաճարակի մասին, որի հետևանքով Երկիր մոլորակի բնակչության մեծամասնությունը վերածվում է զոմբիների (կենդանի դիակներ):

«Z աշխարհների պատերազմ» ֆիլմից բացի 2013-ին սպասվում է թողարկել ևս երկու ֆիլմ Բրեդ Փիթի մասնակցությամբ՝ «Փաստաբանը» և «12 տարվա ստրկություն»:
 

35-րդ Մոսկովյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հունիսի 20-29-ին: