Դեպարդյոն Պուտինին համեմատել է Հովհաննես Պողոս 2-րդի հետ

15:30 • 18.05.13

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն, որը ռուսական քաղաքացիություն է ստացել, հաճոյախոսություններ է շռայլել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, տեղեկացնում է Взгляд-ը։

 

«Պուտինը ցանկանում է մարդկանց վերադարձնել հպարտությունը։ Իմ կարծիքով՝ նա նման է Ֆրանսուա Միտերանին կամ Հովհաննես Պողոս 2-րդին»,-ասել է նա։

 

Ֆրանսիական մամուլը հիշեցրել է, որ ի տարբերություն Պուտինի, Հովհաննես Պողոս 2-րդը հակակոմունիստ էր։
 

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստան տեղափոխվելու մասին Դեպարդյոյի որոշումը «փիար» քայլ չէր, դերասանը դա ծիծաղելի է համարել։ «Ես նկարահանվել եմ 200 ֆիլմերում։ Արդյոք որևէ մեկին դրանից հետո «փիար» պե՞տք է»,-ասել է նա։