Շվեդիայում մեկնարկել է «Եվրատեսիլ 2013» մրցույթի եզրափակիչ փուլը. Dorians-ի ելույթը 12-րդն է
Շվեդիայի Մալմո քաղաքի Malmo Arena-ում մեկնարկել է «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցում է նաև մեր երկիրը ներկայացնող Dorians ռոք խումբը` Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմիի Lonely Planet երգով:
Եզրափակիչ փուլին մասնակցում է 26 երկիր` Ֆրանսիան, Լիտվան, Մոլդովան, Ֆինլանդիան, Իսպանիան, Բելգիան, Էստոնիան, Բելառուսը, Մալթան, Ռուսաստանը, Գերմանիան, Հայաստանը, Նիդեռլանդները, Ռումինիան, Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Հունգարիան, Դանիան, Իսլանդիան, Ադրբեջանը, Հունաստանը, Ուկրաինան, Իտալիան, Նորվեգիան, Վրաստանը և Իռլանդիան: Մեր երկիրը ներկայացնող Dorians-ի ելույթը 12-րդն է:
Մրցույթի հաղթողն իրավունք կնվաճի հյուրընկալել «Եվրատեսիլ 2014»-ը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2013»-ի առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 14-ին, որին մասնակցել է 16 երկրի ներկայացուցիչ: Եզրափակիչ փուլ է դուրս եկել 10 երկիր՝ Մոլդովա, Լիտվա, Իռլանդիա, Էստոնիա, Բելառուս, Դանիա, Ռուսաստան, Բելգիա, Ուկրաինա, Նիդեռլանդներ։
Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 16-ին, որին մասնակցել է նաև Հայաստանը: Երկրորդ կիսաեզրափակիչ փուլի արդյունքներով, Հայաստանից բացի, եզրափակիչ են դուրս եկել նաև Հունգարիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան, Նորվեգիան, Իսլանդիան, Ֆինլանդիան, Մալթան և Հունաստանը:
Եզրափակիչ փուլին 20 երկրներին միացել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի ներկայացուցիչները։










