Աբստրակցիոնիստ Ռիխտերը դարձել է «ամենաթանկ» ժամանակակից նկարիչը
Գերմանացի նկարիչ Գերհարդ Ռիխտերի «Domplatz, Mailand» կտավը Նյու Յորքում ուրբաթ վաճառվել է 37.1 մլն դոլարով, հայտնում է РИА Новости-ն։
Համաձայն Sotheby's աճուրդի տան հաղորդագրության՝ դա ոչ միայն ամենաբարձր գինն է, որը վճարվել է Ռիխտերի աշխատանքի համար, այլև ամենաբարձրն է ողջ նկարիչների կտավների համար երբևէ վճարվածներից։
81-ամյա նկարիչն ապրում է Քյոլնում (Գերմանիա)։










