Մահացել է БРАТ ֆիլմի ռեժիսորը
Պետերբուրգի մերձակա Սոլնեչնոե գյուղում մահացել է ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովը, հայտնում է Lenta.ru-ն:
Հարազատների պատմելով Բալաբանովը հանկարծակի ուշագնաց է եղել, իրենք փորձել են օգնություն ցույց տալ նրան, սակայն նա ուշքի չգալով՝ մահացել է: Բալաբանովը 54 տարեկան էր:
Ըստ Interfax-ի՝ Բալաբանովը վաղուց ծանր հիվանդություն ուներ, որի մասին գիտեին միայն հարազատները:
Բալաբանովը հայաստանցի հանդիսատեսին հայտնի է մասնավորապես «Եղբայրը» և «Եղբայրը -2» ֆիլմերից: Նրա մյուս պաշտամունքային ֆիլմերի թվում են «Այլանդակների և մարդկանց մասին», «Պատերազմ», «Բեռ 200» և այլ ժապավեններ:










