Cartier-ն ստեղծել է զարդերի նոր հավաքածու՝ «Գրեյսը Մոնակոյից» կենսագրական ֆիլմի համար

23:56 • 19.05.13

Փարիզի Cartier ոսկերչական տունը ստեղծել է ադամանդների նոր հավաքածու «Գրեյսը Մոնակոյից» կենսագրական ֆիլմի համար, որում գլխավոր դերը կմարմնավորի դերասանուհի Նիկոլ Քիդմանը: Ռեժիսոր Օլիվյե Դաանի ֆիլմը կներկայացնի հայտնի հոլիվուդյան դերասանուհի Գրեյս Քելլիի կյանքի մի քանի ամիսները, երբ նա ավարտեց դերասանուհու կարիերան՝ ամուսնանալով Մոնակոյի իշխան Ռենյե 3-րդի հետ: Այս մասին գրում է Russia Today-ը:


Հերոսուհու կերպարը հնարավորինս նման կերտելու համար հատուկ ուշադրությաուն է դարձվել Նիկոլ Քիդմանի զգեստապահարանին: Ուշադրության կենտրոնում են եղել հատկապես Գրեյս Քելլիի զարդերը, որոնք նրան շռայլորեն նվիրել է իր ամուսինը:


Նոր ֆիլմի տեսարաններում հնարավոր կլինի տեսնել Քելլիի ամուսնական 10.47 կարատանոց շքեղ ադամանդե մատանու կրկնօրինակը, ինչպես նաև դերասանուհու հայտնի վզնոցը, ադամանդե կրծքազարդը և այլ զարդեր: