Ամերիկացի լուսանկարիչը իր հարևանների լուսանկարները ներկայացրել է ցուցահանդեսին

09:14 • 19.05.13

Նյու Յորքի բնակիչներից մեկն իր բնակարանի պատուհանից լուսանկարել է իր հարևաններին՝ առանց նրանց տեղյակ պահելու և այդ նկարների հավաքածուն ներկայացրել է ցուցահանդեսի Մանհեթենի պատկերասրահում, հայտնում է Russia Today-ը՝ Agence France-Presse-ին հղումով:

Յուրատեսակ ցուցահանդեսը ստացել է «Հասարակության կյանքի հոյակապ ներկայացում» անվանումը:


Ամերիկացի
Արնե Սվենսը լուսանկարել է իր հարևաններին լուսանկարչական հմտությունների զարգացման նպատակով:

Նա
ասել է, որ իրեն հետաքրքրել է լույսի և ստվերի խաղը առարկաների վրա, այլ ոչ թե մարդիկ: Նկարները պատկերում են մարդկանց առօրյան կյանքի տարբեր իրավիճակներում:


Պատկերասրահի մամլո քարտուղարը հայտնել է, որ բացառիկ լուսանկարների արժեքը կազմում է 6.2-8.4 հազար դոլար, և նկարներից մի քանիսն արդեն վաճառվել են: