Ըստ Billboard-ի՝ տարվա երգիչ է դարձել Ջասթին Բիբերը

09:32 • 20.05.13

Հեղինակավոր Billboard ամսագրի վարկածով տարվա երգչի տիտղոսին է արժանացել կանադացի փոփ կատարող Ջասթին Բիբերը, որն իր մրցանակը ստացել է Լաս Վեգասում կայացած մրցանակաբաշխության շրջանակներում։

 

Ինչպես նշում է РИА-Новости-ն, տարվա երգիչ անվանակարգում Բիբերի մրցակիցներն են եղել Դրեյքը, Flo Rida-ն և Բրունո Մարսը։

 

Թոփ-200 Billboard-ը գլխավորել է Թեյլոր Սվիֆթի 2012թ. հոկտեմբերի 22-ին թողարկված Red ալբոմը, որն ընթացիկ տարվա հունվարի տվյալներով՝ ամբողջ աշխարհում վաճառվել է 5,4 մլն օրինակով։

 

Իսկ ինչ վերաբերում է լավագույն ռեփ կատարողի տիտղոսին, ապա այն շնորհվել է Նիկի Մինաժին։