Billboard Music Awards 2013. շոուն և մրցանակակիրները (լուսանկարներ)

15:24 • 20.05.13

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում նախօրեին կայացել է Billboard Music Awards 2013 ամենամյա մրցանակաբաշխությունը, որը ոչ միայն տարբեր ժանրերի կատարողների ելույթները տեսնելու հիանալի առիթ է, այլ նաև նրանց բեմական հագուկապը գնահատելու հնարավորություն։

 

Բրիտանական The Tatler պարբերականը ֆոտոշարքի միջոցով ներկայացրել է, թե ճանաչված երգիչ-երգչուհիներն ինչպիսի բեմական կերպարներով են հանդես եկել։

 

Պարբերականի կարծիքով՝ իր արտառոց տեսքով բոլորին գերազանցել է փոփի թագուհի Մադոննան, որը ներկայացել է պանկ ոճով՝ կրելով միայն սև «բոդի», զուգագուլպաներ, բաճկոն և կիսաշրջազգեստ հիշեցնող ցանց։

 


Այնուհետև շոուի մեկնարկից հետո սկսվել է ամենահետաքրքիրը. գեղեցկուհի երգչուհիներ Ջենիֆեր Լոպեսի, Սելենա Գոմեսի ու Թեյլոր Սվիֆթի լավ բեմադրված ելույթները ստիպել են հանդիսատեսին անդադար պարել ու երգիչների հետ երգել նրանց հիթերը։

Լուսանկարում՝ Ջենիֆեր Լոպեսը.

 

 


Իսկ ինչ վերաբերվում է մրցանակաբաշխության հաղթողներին, ապա լավագույն երգիչ է ճանաչվել Ջասթին Բիբերը, իսկ լավագույն քանթրի երգչուհի, լավագույն քանթրի ալբոմ և լավագույն քանթրի երգ անվանակարգերում մրցանակներ է ստացել Թեյլոր Սվիֆթը։

 

Լուսանկարում՝ Ջասթին Բիբերը.


 

 
 
Լուսանկարում՝ Սելենա Գոմես.
 
 
 
Լուսանկարում ՝ Քրիստինա Ագիլիերան և Pitbull-ը.
 
 
 
Լուսանկարում՝ Բրունո Մարսը.