Անջելինա Ջոլին ֆիլմում կմարմնավորի քաղցկեղից մահացած իր մորը

13:48 • 20.05.13

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին, որը վերջերս քաղցկեղի առաջացման վտանգի պատճառով կրծքագեղձերի հեռացման վիրահատության է ենթարկվել, կմարմնավորի իր մորը՝ դերասանուհի Մարշելին Բերտրանին (2007-ին մահացել է նմանատիպ հիվանդությունից), հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին։

 

Ըստ պարբերականի՝ ֆիլմը կպրոդյուսավորի Plan B ընկերությունը, որը հիմնել է դերասանուհու ամուսին Բրեդ Փիթը։

 

Մարշելին Բերտրանը մահացել է 2007-ին։ Ինչպես և իր դուստրը, Բերտրանն իր ժամանակի մեծ մասը նվիրել է բարեգործությանը։ Նա օգնել է Աֆղանստանի փախստականներին, ինչպես նաև հիմնել է Give Love Give Life ընկերությունը՝ քաղցկեղով հիվանդներին օգնելու համար։