Կաննում լրագրողները սուլել են Տակասի Միիկեի «Ծղոտե վահան» ֆիլմի ժամանակ

16:00 • 20.05.13

Կաննի 66-րդ կինոփառատոնում աշխատող միջազգային մամուլը սուլել է Տակասի Միիկեի «Ծղոտե վահան» («Wara no tate») ֆիլմի առավոտյան ցուցադրությյունից հետո, հայտնում է РИА Новости-ն։

 

Միիկեի մելոդրամատիկ մարտաֆիլմը պատմում է ոստիկանության գաղտնի գործակալ Կազուկի Մեկարիի մասին, ում հանձնարարված է ձերբակալել մոլագար Կիոնարիին, որը սպանել է մուլտիմիլիարդատեր Նինագավայի թոռնուհուն։

 

Կաննի կինոփառատոնում որոշ հանդիսատեսներ լքել են դահլիճը մինչ ավարտը, սակայն հիմնականում բոլորը դիտել են մինչև վերջ։ Ֆիլմի վերջում ծափահարությունները խլացել են սուլոցների և բղավոցների ներքո. այդպես փառատոնում, ըստ ավանդույթի, «պարգևատրում» են հատկապես դուր չեկած ֆիլմերը։

 

Այսպիսով՝ Միիկեի ֆիլմը դարձել է առաջինը հիմնական մրցույթում, որի ժամանակ լրագրողները սուլել են։