Սթիվեն Քինգը հրաժարվել է իր նոր գիրքն էլեկտրոնային ձևաչափով վաճառելուց
Ամերիկացի հանրահայտ գրող Սթիվեն Քինգը որոշել է իր նոր «Ջոյլենդ» վեպը չհրատարակել էլեկտրոնային ձևաչափով, գրում է Газета-ն ՝ հղում անելով The Wall Street Journal-ին։
Այս կերպ հեղինակը ցանկանում է ընթերցողների ուշադրությունը գամել գրքի թղթային տարբերակի վրա։
«Ներկայում գրքի թվային տարբերակը թողարկելու ծրագրեր չունեմ։ Միգուցե հետագայում, բայց ոչ հիմա»,-ասել է հեղինակը՝ առաջարկելով ընթերցողներին ոչ թե վիրտուալ, իր իրական գրախանութ այցելել՝ վեպը ձեռք բերելու համար։
«Ջոյլենդ»-ի գործողությունները զարգանում են ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի զվարճանքի կետրոններից մեկում։ Ստեղծագործությունը վաճառքում կհայտնվի հունիսի 4-ից։










