Մահացել է The Doors խմբի ստեղնահարը

09:13 • 21.05.13

75 տարեկան հասակում քաղցկեղից մահացել է The Doors խմբի ստեղնահար Ռեյ Մանզարեքը. տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Reuters-ի հղումով։


Երաժիշտը մահացել է գերմանական Ռոզենհայմ քաղաքի հիվանդանոցներից մեկում՝ շրջապատված հարազատներով։


Ռեյ Մանզարեքը 1965 թվականին Ջիմ Մորիսոնի հետ հիմնել է The Doors խումբը։


Այն լայն ճանաչում էր ստացել 1960-ականների վերջերին։ 1967-1971թթ.-ին The Doors-ը ձայնագրել է 6 ալբոմ, որոնցից մեծամասնությունը հետագայում հիշվում էին որպես դասական ռոք։


Մորիսոնի մահվանից հետո՝ 1971թ.-ին Մանզարեքը կարճ ժամանակով դարձավ խմբի առաջնորդողը, սակայն հետագա երկու տարիներին թողարկված երկու ալբոմները հաջողություն չունեցան և 1973թ.-ին The Doors-ը դադարեց գոյություն ունենալ։


Դրանից հետո Մանզարեքը սոլո ալբոմներ է թողարկել, նաև խաղացել է փոքրիկ դերեր։