Երբ էսպրեսո սուրճը վերածվում է նկարչական կտավի (լուսանկարներ, տեսանյութ)

13:42 • 22.05.13

Սուրճի, հատկապես՝ էսպրեսոյի և ճապոնական անիմե ոճի սիրահարներին անկասկած դուր կգա Սուգի կեղծանունով  հանդես եկող ճապոնուհու ուշագրավ աշխատանքները, գրում է Oddity Central-ը։ Աղջիկն  անիմե ոճով գեղեցիկ կերպարներ է նկարում՝ կտավի փոխարեն օգտագործելով էսպրեսոյով լի սուրճի բաժակը։

 

Մատուցող աշխատող Սուգին կիրառում է  միայն ատամի փայտիկներ, շոկոլադե սիրոպ և կարողանում ամենայն մանրամասնությամբ վերարտադրել անիմե հայտնի կերպարները։

 

Տաղանդավոր մատուցողուհին պատմել է, որ ստեղծել է 800-ից ավելի նմանատիպ «կտավ»։ Ստորև առաջարկում ենք դիտել Սուգիի աշխատանքներից ամենաստացված նմուշները.

anime-coffee-art

anime-coffee-art2

anime-coffee-art3

anime-coffee-art4

anime-coffee-art5

anime-coffee-art6

anime-coffee-art7