Հարի Փոթերի մասին առաջին տպագիր նմուշն աճուրդում վաճառվել է 227 հազար դոլարով
Հարի Փոթերի մասին պատմող տպագիր գրքի առաջին նմուշը` հեղինակ Ջոան Ռոուլինգի գրառումներով, Sotheby’s աճուրդում վաճառվել է 227 հազար դոլարով։
Ինչպես նշում է Euromag-ը, ի սկզբանե աճուրդի տան մասնագետները նմուշի դիմաց ակնկալել են մոտավորապես 30 հազար դոլար։ 1997թ. «Հարի Փոթերն ու փիլիսոփայության քարը» գրքի առաջին խմբաքանակը բաղկացած է եղել ընդամենը 500 օրինակից և անհավանական հաջողություն է ունեցել ամբողջ աշխարհում։
Երիտասարդ կախարդի մասին պատմող բոլոր գրքերն էլ բեսթսելլերներ են դարձել, թարգմանվել աշխարհի 67 լեզուներով ու էկրանավորվել։ 2011թ. Հարի Փոթերի գրքերից ամբողջ աշխարհում վաճառվել է 450 մլն օրինակ։
Ընդհանուր առմամբ աճուրդի շրջանակներում վաճառվել է հեղինակների գրառումներով 51 ստեղծագործություն։ Աճուրդից ստացված ողջ հասույթն ուղղվելու է բարգործությանը։










