Հայտնի է դարձել, թե որ դերասանուհին կհանձնի Կաննի գլխավոր մրցանակը
Կաննի միջազգային կինոփառատոնի նախագահ Ժիլ Ժակոբը հայտնել է, որ այդ կինոֆորումի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը», հաղթողին կշնորհի հայտնի ամերիկացի դերասանուհի Ումա Թուրմանը, հայտնում է Культура-ն:
Փառատոնի հաղթողների անունները հայտնի կդառնան մայիսի 26-ին կայանալիք հանդիսավոր արարողությանը:
Կաննը անծանոթ չէ դերասանուհուն: 1994-ին նրա մասնակցությամբ Քվենթին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածքը» ևս արժանացել էր փառատոնի գլխավոր մրցանակին: Եվ ահա 20 տարի անց նա ինքն է մրցանակ շնորհելու:










