Աֆրիկյան երկրների առաջնորդները ներկա են գտնվել աֆրիկյան գրականության հայր Չինուա Աչեբեի հոգեհանգստի արարողությանը
Հազարավոր մարդիկ հավաքվել են նիգերիական փոքրիկ Օգիդի գյուղում, որպեսզի հրաժեշտ տան աֆրիկյան ամենահայտնի գրողներից Չինուա Աչեբեին, ում քննադատները անվանում են ժամանակակից աֆրիկյան գրականության հայր, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հոգեհանգստի արարողությանը ներկա են եղել Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը և Գանայի նախագահ Ջոն Մահաման:
Աչեբեն մարտին մահացել էր Բոստոնում, որտեղ նա բնակվում էր 1990-ականների կեսերից: Նրա մարմինը հարազատ գյուղ են բերել մայիսի 21-ին:










