Ջոն Լենոնի ձեռագրերը փոխանցվել են Բրիտանական գրադարանին

18:15 • 23.05.13

Բրիտանական The Beatles խմբի կենսագիր Հանթեր Դևիսը Բրիտանական գրադարանին է փոխանցել Ջոն Լենոնի բանաստեղծությունների ձեռագրերն ու նամակները, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով BBC News-ին։

 

Փոխանցումը կատարվել է կառավարության ներդրած սխեմայի շրջանակում, որի դեպքում անհատները, որոնք նվիրում են մշակութային արժեք ունեցող իրեր, ազատվում են հարկերից։

 

Դևիսի փոխանցած նմուշները կցուցադրվեն Գանձերի պատկերասրահում՝ Ազատության մեծ խարտիայի, Լինդիսֆարնի Ավետարանի և այլ յուրօրինակ գրքերի ու փաստաթղթերի կրկնօրինակների հետ։

 

Դևիսի փոխանցած նմուշների թվում են Լենոնի նամակները, որոնք նա գրել է 1960-ական թվականներին, «Strawberry Fields Forever» երգի սևագիրը, ինչպես նաև Լիվերպուլին նվիրված «In My Life» երգի տարբերակը։