Մարմնի գեղարվեստական նկարազարդման գլուխգործոցներ ամբողջ աշխարհից (լուսանկարներ, տեսանյութ)
Բոդի արտն ինքնարտահայտման արվեստ է։ Մարտիկների մարտական գունավորումը կռվից կամ որսից առաջ, գունավոր նկարներ, որոնք նախկինում արվում էին՝ համաձայն կրոնական սովորույթների, մարդու հոգևոր աշխարհի մարմնացումն էին հանդիսանում։ Այսօր դա նաև մարդկային զգացմունքների և հույզերի արտահայտում է, գրում է adme.ru-ն։
Մարմինը նկարազարդելու արվեստը կարող է համեմատվել փողոցային նկարիչների գործունեության հետ, որոնք նկարում են ավազի վրա և որոնց աշխատանքները նույնպես շատ կարճ են ապրում, սակայն հասցնում են իրենց ասելիքը փոխանցել հանդիսատեսին։










