«Մեծն Գեթսբի» վեպի 1925թ. հրատարակված օրինակն աճուրդի կհանվի Նյու Յորքում

13:00 • 24.05.13

Հայտնի ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբի» վեպի 1925թ. ապրիլի 10-ին տպագրված օրինակը վաճառքի կհանվի Նյու Յորքում հունիսին կայանալիք աճուրդի ժամանակ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Sotheby's աճուրդի տանը։


Սպասվում է, որ գիրքը կվաճառվի 100-150 հազ. դոլարով։

 

Վեպի օրինակը պատկանել է հայտնի ամերիկացի քննադատ Մալքոլմ Քոուլիին։ Գրքում կան ձեռագիր գրառումներ, որոնք արտագրվել են Ֆիցջերալդի անձնական օրինակից, որը պահվում է Փրինսթոնի համալսարանի գրադարանում։