Մոնսերատ Կաբալիեի համերգը վտանգված չէ. Սերգեյ Սմբատյան

13:52 • 24.05.13

Աշխարհահռչակ Սոպրանո Մոնսերատ Կաբալիեի հունիսին 9-ին նախատեսված հայաստանյան համերգը վտանգված չէ: Այս մասին Tert.am-ին հայտնեց Հայաստանի երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը՝ «Չէ, մեզ մոտ կայանալու է»:


Նշենք, որ արտասահմանյան որոշ պարբերականներ նշել են, որ երգչուհին կոկորդի հետ կապված խնդիրների պատճառով չեղյալ է հայտարարել նախապես ծրագրված ելույթները:


Քանի որ Հայաստանի երիտասարդական նվագախումբը մասնակցելու է երգչուհու համերգին, Սերգեյ Սմբատյանից փորձեցինք տեղեկանալ, թե ինչ ռեպերտուարով է նա հանդես գալու:


«Մենք դեռ տեղյակ չենք, քանի որ նա պետք է համերգից վեց օր առաջ գա, և երկու օր առաջ վերջնական որոշում կայացվի»,- ասաց դիրիժորը: