Լեոնարդո Դի Կապրիոն ռուս գործարարի հետ տիեզերք կթռչի

16:46 • 24.05.13

Մոնակոյում բնակվող ռուս գործարար Վասիլի Կլյուկինն իրավունք է ստացել տիեզերք թռչել հանրահայտ դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի հետ, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։

 

Ֆրանսիական Կանն քաղաքում ՁԻԱՀ-ի հետազոտության հիմնադրամի կողմից անցկացված բարեգործական երեկոյի ընթացքում Վասիլի Կլյուկինը հաղթել է աճուրդում՝ առաջարկելով 1.5 մլն դոլար։

 

Դի Կապրիոն և ռուս գործարարը Virgin Galactic ընկերության տիեզերանավով ճանապարհորդելու հնարավորություն են ստացել։ Ի դեպ, այս ընկերությունը նախատեսում է դառնալ պատմության առաջին տիեզերական տուրօպերատորը։

 

Թռիչքի ամսաթիվը դեռ չի նշվում։ Նախապատրաստությունն ընթանալու է Նյու Մեքսիկոյում։

 

Լեոնարդո Դի Կապրիոն ռուս գործարարի հետ տիեզերք կթռչի