Հրատարակվել է Տոլկիենի անհայտ պոեմը

10:34 • 24.05.13

Մեծ Բրիտանիայի գրախանութներում հայտնվել է հայտնի անգլիացի գրող Ջոն Տոլկիենի նախկինում չհրատարակված ստեղծագործությունը։ «Արթուրի անկումը» պոեմում, որը վաճառքի է հանվել մայիսի 23-ին, պատմվում է բրիտանացի լեգենդար առաջնորդի վերջին օրերի մասին, գրում է dni.ru-ն։

 

Տոլկիենը սկսել է աշխատել այդ ստեղծագործության վրա մոտավորապես 1930-ական թվականների սկզբին, դեռևս մինչև «Հոբիթ» և «Մատանիների տիրակալը» վեպերը։ Սակայն պոեմն այդպես էլ չի ավարտել։ Հետագայում գիրքն ավարտել է նրա որդին՝ գրող Քրիստոֆեր Տոլկիենը։

 

Ջոն Ռոնալդ Տոլկիենը հայտնի անգլիացի գրող, բանաստեղծ և համալսարանական պրոֆեսոր է եղել։ Նա համարվում է գրականության մեջ ֆանտաստիկա ժանրի հիմնադիրը։