Երգիչ Վիտասի դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել. նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում
ՌԴ Քննչական կոմիտեն նոր քրեական գործ է հարուցել երգիչ Վիտալի Գրաչևի՝ Վիտասի դեմ՝ «Իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնության կիրառում» հոդվածով, հայտնում է Газета.Ru-ն՝ РИА Новости-ին հղումով:
Այս հոդվածով սահմանված առավելագույն պատիժը նախատեսում է 10 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Վիտասի մասնակցությամբ մայիսի 10-ին ավտոճանապարհային պատահար էր տեղի ունեցել Մոսկվայում: Երգիչն իր Infiniti մակնիշի մեքենայով հարվածել էր մի հեծանվորդուհու: Մայիսի 21-ին ոստիկանությունն արդեն քրեական գործ էր հարուցել Վիտասի դեմ՝ «Սպանության սպառնալիքի կամ առողջությանը ծանր վնաս հասցնելու» հոդվածով:










