Dorians-ը շնորհակալություն կհայտնի երկրպագուներին` բացօթյա համերգի միջոցով

11:35 • 25.05.13

Երևանի Կասկադի տարածքում հունիսի 1-ին կկայանա Dorians խմբի բացօթյա, անվճար համերգը:


Համերգը կկայանա Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Գաֆեսջյան արվեստի կենտրոնի ամենամյա համերգային ծրագրի շրջանակում:


Dorians-ը ելույթը կսկսվի ժամը 21:00-ին:


«Եվրատեսիլից վերադառնալուց հետո մտածում էինք բացօթյա համերգի մասին, որի միջոցով շնորհակալություն կհայտնենք այն բոլոր մարդկանց, որոնք անկեղծորեն աջակցում էին մեզ: Գտնվելով Շվեդիայում, մենք զգում էինք դրական էմոցիաների այն հսկայական ծավալը, որը փոխանցվում էր մեզ Հայաստանից»,– ասված է Dorians-ի հաղորդագրությունում:


«Գաֆեսջյան արվեստի կենտրոնի առաջարկն արվեց ճիշտ ժամանակին եւ հուսով ենք հունիսի 1-ին Կասկադում հանդիպել մեր երկրպագուներից շատերին: Ուրախ ենք, որ ելույթ ենք ունենալու Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով եւ կփորձենք անակնկալ մատուցել` տոնին համահունչ»,- նշվում է հաղորդագրությունում: