Իսպանիայում հռոմեական հնագույն քաղաք է հայտնաբերվել

23:58 • 25.05.13

Իսպանիայի Գրանադա քաղաքում ստորգետնյա կայանատեղի կառուցելու աշխատանքների ժամանակ շինարարները հին հռոմեական բնակավայր են հայտնաբերել, որը թվագրվում է մ.թ. I-VII դարերին: Այժմ այստեղ հնագիտական արշավախումբ է հաստատվել, իսկ ապագայում մտադրվում է այստեղ թանգարան հիմնել, հայտնում է Russia Today-ը:


Հնագույն բնակավայրը հայտնաբերել են Գրանադայի կենտրոնում՝ վարչական գրասենյակների համալիրի մոտակայքում:

 

El Pais պարբերականը` Գրանադայի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ներկայացուցիչներին հղում անելով, տեղեկացնում է, որ գտնված կառույցը յուրահատուկ է, և այն ամբողջությամբ կպահպանվի իր նախնական վայրում:

 

Վերջին շրջանում սա արդեն երկրորդ խոշոր հնագիտական հայտնագործությունն է Իսպանիայում: Ապրիլին Բարսելոնայից ոչ հեռու հայտնաբերվել էր Դիոնիս աստծո շքախմբի անդամի մարմարե կիսանդրին, որը թվագրվում է մ.թ. առաջին կամ երկրորդ դարերին:

 

Իսպանիայում հռոմեական հնագույն քաղաք է հայտնաբերվել