Ստեփանակերտում Բակո Սահակյանը մասնակցել է հնագիտական ցուցահանդեսի
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Ստեփանակերտում մասնակցել է «Հողի հիշողությունը. Արցախ» հնագիտական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Բակո Սահակյանը կարևորել է Արցախում հնագիտական պեղումների պրոֆեսիոնալ բարձր մակարդակով իրականացումը` հավելելով, որ անհրաժեշտ է այդ գործընթացում ներգրավել նաև արտասահմանյան մասնագետների և դրանց արդյունքները մատչելի դարձնել հանրության լայն շրջանակների համար:
Նրա խոսքով` ԼՂՀ–ում նման աշխատանքների իրականացումը կարևոր է գիտական, մշակութային և քաղաքական տեսանկյուններից:
Միջոցառմանը ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:










