Չին նկարիչը յուրովի է պայքարում անորակ մանկական սննդի դեմ

23:45 • 26.05.13

Չինացի նկարիչ Այ Վեյվեյն իր ստեղծագործությունը ներկայացրել է Հոնկոնգում: Այն իրենից ներկայացնում է չոր կաթի անոթներից պատրաստված Չինաստանի քարտեզը: Աշխատանքը խորհրդանշում է անորակ մանկական սննդի դեմ պայքարը, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը: 


Աշխատանքը նվիրված է 2008 թվականի դեպքերին, երբ կաթի լուծույթից թունավորվել էր 300.000 չին երեխա, որոնցից 6-ը մահացել էին: Սննդում հայտնաբերվել էր արդյունաբերական մելամին:


Դրանից հետո ծնողները որոշել են գնել ներկրվող կաթ, ինչի արդյունքում 2012 թվականին  կաթ գնելու համար Չինաստանից Հոնկոնգ է եկել մոտ 30.000 մարդ:


Հոնկոնգի իշխանությունները մտահոգված են ստեղծված իրավիճակով, որովհետև քաղաքի ենթակառուցվածքը չի կարողանում լուծել եկվորների հետ կապված խնդիրները: