Կաննի փառատոնի կարևորությամբ երկրորդ մրցանակը տրվել է Կամբոջայի ցեղասպանության մասին ֆիլմին
Կաննի կինոփառատոնի կարևորությամբ երկրորդ՝ «Հատուկ հայացք» մրցանակը տրվել է կամբոջացի ռեժիսոր Ռիթի Փանհուին։ Նրա աշխատանքը պատմում է զանգվածային ճնշումների մասին, որոնք 1970-ական թթ. իրականացրել են «կարմիր կխմերները», գրում է Russia Today-ը։
«Պատկերի սխալ» ֆիլմը պատմում է Կամբոջայի ցեղասպանության մասին, որի ընթացքում, ըստ տարբեր գնահատականների, մահացել է 1-3 մլն մարդ։ Փորձագետների կարծիքով՝ «կարմիր կխմերների» ռեժիմն ամենադաժաններից է մարդկության պատմության ընթացքում։
Իր մրցանակը ռեժիսորը նվիրել է իրանցի իր գործընկեր Ջաֆար Փանախիին, ում 2010թ. ձերբակալել են և դատապարտել հակակառավարական գործունեության համար։ Բացի այդ նրան արգելել են նոր ֆիլմեր ստեղծել, սցենարներ գրել, շփվել լրագրողների հետ և դուրս գալ երկրից մոտակա 20 տարիների ընթացքում։
Ինչ վերաբերվում է Կաննի գլխավոր մրցանակին, ապա այն պարզ կդառնա այսօր։ Հավակնորդների թվում են՝ Կոեն եղբայրների «Լյուին Դևիսի ներսում», Ռոման Պոլանսկու «Վեներան մորթիների մեջ», Ալեքսանդր Փեյնի «Նեբրասկա» ֆիլմերը, ինչպես նաև Ջիմ Ջարմուշի «Ողջ կմնան միայն սիարահարները» ֆիլմը։










