Օսկարակիր Բեն Աֆլեքը Բրաունի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում է ստացել

10:25 • 27.05.13

Հոլիվուդյան հանրահայտ դերասան և օսկարակիր ռեժիսոր Բեն Աֆլեքը Բրաունի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում է ստացել, որը նրան է շնորհվել ավարտական միջոցառման շրջանակներում։

 

Ինչպես հայտնում է Газета-ն՝ հղում անելով The Huffinghton Post-ին, դերասանն անձամբ է ներկա գտնվել Պրովիդենսում տեղի ունեցած միջոցառմանը։ Այս տարի համալսարանը պարգևատրել է մշակույթի, գիտության և կրթության ոլորտի 6 գործիչների, սակայն հասարակությանը նրանցից ամենածանոթն Աֆլեքն է։ 

 

Դերասանն արվեստների դոկտորի դիպլոմ է ստացել որպես ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր կատարած աշխատանքի համար։